ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն:
Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն պատճառով, որ ունի հաշմանդամություն կամ ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Գիտելիքի շնորհիվ ենք ձերբազատվում կարծրատիպերից ու խարանից:
Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում և երաշխավորելով հարգանք յուրաքանչյուրի արժանապատվության նկատմամբ:
Անփոխարինելի է մանկավարժների հետևողական սրտացավ աշխատանքը, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն։
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մաղթում եմ նորանոր հաջողություններ»: