Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վերաբերյալ ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերության փորձագետները բավականին որակյալ գործ են արել՝ չնայած նրան, որ քննչական կոմիտեն ամեն կերպ փորձել է նրանց շեղել ճիշտ ուղղությունից։

Նրանց զեկույցում նշված գիտական փաստարկները մեկ անգամ ևս հաստատեցին 2011 թվից տարբեր գիտնականների, էկոլոգների և բնապահպանների բազմիցս ներկայացված հարցադրումների իրավացիությունը։ Պարզ դառավ, որ ճիշտ էր ասվում, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ում կան բազմաթիվ կարևոր բացթողումներ, ոչ լիարժեք ուսումնասիրություններ և տվյալներ, անհիմն պնդումներ, թերի գնահատումներ, անհամապատասխան փորձարկումներ և այլն։

Որոտան-Արփա թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարի, Սևանա լճի և Ջերմուկի ջրերի վրա ազդեցության մասով «ԹիԱրՍի» ընկերության ներկայացրած եզրահանգումները վիճելի են, որին հետագայում դեռ կանդրադառնամ»: