06:16
Լուսինե Մարգարյան. «Ռեալիթի շոու՝ հայկական ձևով»

Երեկ երեկոյից հայ հասարակությունը՝ հատկապես նրա ֆեյսբուքյան հատվածը քննարկում է Նիկոլ Փաշինյանի Կարապի լճի լայվը: Ով ինչպիսին է տեսել այդ լայվը և ով ինչպես է այն ներկայացնում՝ էական չէ, կարևորն այն է, որ Նիկոլն ու իր թիմակից նախարար-պատգամավորները «պրոֆեսիոնալ լայվիստներ են», դե մի բանում գոնե պրոֆեսիոնալ պետք է լինեն, թե՝ չէ : Այս ամենը ճիշտ և ճիշտ տեղավորվում է ռեալիթի շոույի ժանրի մեջ:

Տասնամյակներ առաջ Անգլիան հասարակությանը «տեսարաններով սնուցելու» նպատակով ստեղծեց Ջեյմս Բոնդի կերպարը: Շոուների անգերազանցելի «արտադրամաս» Միացյալ Նահանգներն ավելի քան մեկ տասնամյակ աշխարհը գրավեց Քիմ Քարդաշյանի ռեալիթի շոուներով: Ինչու՞ հայերս պետք է հետ մնայինք աշխարհի ընթացքից, բայց ինչպես ամեն ինչ, ռեալիթի շոուն ևս հայկական ոճով ձևեցինք: Տեսեք, այլ երկրներում իշխանությունները տեսարանները են սարքում, հերոս, կերպարներ հորինում, ՀԱՅԵՐԻՍ ԴԵՊՔՈՒՄ՜ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒԻ ԿԵՐՊԱՐՆԵՐ: Հետևաբար, ժանրի կանոնների համաձայն էլ երկրի այսօրվա իշխանավորները պետք է ամենօր, օրը մի քանի անգամ իրենց հետևորդներին զբաղեցնեն, բառիս ամենաուղիղ իմաստով, պետք է իրենց հետևորդներին օրվա «կուտը» տան: Ավելի քան 70 տոկոս լեգիտիմություն ունեցող քաղաքական թիմի ցանկացած անդամ՝ վարչապետից մինչև նախարար-պատգամավոր ու ավագանու անդամ երկրի, ոլորտի, համակարգի բովանդակության հետ կապ չունեն, իրենք չգիտեն էլ ինչ ասել է բովանդակություն, իրենց միայն մի բան է մտահոգում՝ ԱՊԱՀՈՎԵԼ ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒՆ: ՍԱ ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒ-ՀԱՅԱՍՏԱՆՆ է ԵՎ ՎԵՐՋ:

Նիկոլի խոսքով ասած. «Աննա, մտի, մի մտի», «նախարար, ցույց տուր, մի տուր», «քաղաքապետ աղբը տար, մի տար»: Կարևորը՝ լայվը ստացվի, թե չէ, Ամուլսար, Ստամբոլյան կոնվեցիա, վեթթինգ, Կարապի լիճ…..հա, ի դեպ, էն որ Նիկոլը երեկ ասում էր. փոքրիկ, բայց կարևոր իրադարձություն, էհհհ, նկատեցի՞ք ռեալիթի շոուի «հավես» կանոնների ներքո հերթական անգամ ոտնատակ արեց ժողովրդավարությունն ու միանձնյա՝ առանց որևէ հիմքի, էդ պահին իր ու Աննայի հավեսի համար բացեց Կարապի լճի կղզյակի դարպասը: Դա, գուցե, իսկապես ամենաանկարևոր քայլն էր, բայց սա իմ տպավորությամբ հենց ապացույցն է այն բանի, որ հիմա ամեն ինչ մեր երկրում միանձնյա է որոշվում: «Հիշեցինք, որ Կարապի լճի կղզին միշտ բաց է եղել քաղաքացիների համար, մենք զարմանքով արձանագրեցինք, որ դռնակը փակ էր, միանգամից խորհրդակցելով հին երևանցիների հետ, դիմեցի պարոն Մարությանին, նա շատ արագ ճշտումներ արեց և ասաց, ինչ որ հիմնավորումներ կան, որոնք իր կարծիքով արդարացված չէ և մեր միջնորդությամբ քաղաքապետը որոշում կայացրեց ու դռնակը շատ արագ բացվեց»,-լայվում էր Նիկոլ Փաշինյանը ու զուգահեռաբար էլ հասցնում ռեժիսորություն անել, երբ Աննան ժամանակից շուտ էր արձագանքում՝ սաստում էր. «չէ,չէ, մի րոպե, առաջ մի անցեք»: Բա, քաղաքապետն արագ որոշում կայացրեց, քանի որ հիմնավորումներն իր կարծիքով արդարացված չեն, ախր ո՞նց չասես, որ եթե դա այնպիսի հարց է, որ պետք է քաղաքապետը որոշում կայացնի, էդ դեպքում ու՞ր է ավագանու հիմնավորումները ու ինչու՞ է վարչապետը բանավոր միջնորդում: Դե, շոու է, խաղում են, էլի: Ես էլ, ինչ եմ, գիտահետազոտական-միտահետազոտական…

Հ.Գ. Հա, Քիմ Քարդաշյանից ինչ կա՞, դեռ անկողնային տեսարանների չի հասե՞լ:

Լուսինե Մարգարյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս