ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ 2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ:
«Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից:
Դուխով մարզվեք մեր սիրելի ապագա չեմպիոններ»,- գրել է վարչապետը: