Իշխանությունները կրկին կրակի հետ են խաղում և փորձում մեկ անգամ ևս խաղարկել և արագ լուծել Սահմանադրական դատարանի թնջուկը, մոռանալով, որ շատ հաճախ արդյունքում բռնկվում են հենց կրակի հետ խաղացողները ու վտանգում ամեն ինչ՝ թեկուզ չնչին ձեռքբերումները:
Հողն այս իշխանությունների տակից գնում է, իսկ սրանք այդ հողի վրա փորձում են ծառ տնկել, մոռանալով, որ իրենց էլ, ծառին էլ հոսքը տանում է, և որ իրենց անկարողություններն ու անձեռնահասությունը ձնագնդի նման աճում է:
Նախկինների անցյալի մեղքերի կտերով հասարակությանը երկար չես կերակրի ու այդ կակաչի հատիկների էյֆորիայի թմբիրից մարդիկ կարծես սկսում են դուրս գալ, սթափվել, զգալ իրականությունն ինչպես կա...Եվ հատկապես այն դեպքում, երբ ձեր մեղքերը սկսել են աճել արդեն թվաբանական պրոգրեսիայով՝ այն էլ մեկ տարվա ընթացքում:
Ինքնահաստատման և խիստ ղեկավարի պատրանքներին, շոուներին, տեսարաններին վերջ տվեք ու եթե համառեք, կանգնելու եք հայտնի հեքիաթի կոտրած տաշտակի առաջ...
Այդ հեքիաթը Սորոսը չի գրել ու հավանաբար չեք կարդացել, բայց կարդացեք՝ քնելուց առաջ... Չնայած ռուսներին չեք սիրում, բայց ասեմ, որ Ա.Ս.Պուշկինն է գրել և շատ բնորոշ ու դիպուկ է ձեր դեպքում...