Կառավարությունը պատրաստվում է բարձրացնել անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը։
Այս մասին Facebook-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաև անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը»,– գրել է վարչապետը։