ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի փրկարարնե՛ր, քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը:

 

Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: Շնորհակալ եմ վարչապետին աջակցության համար:

Շնորհակալ եմ մեր հերոս-փրկարարներին ծառայության համար … Խիղճ և խաղաղություն բոլորիս»: