00:02
«Տուգանում են դեղագործական ընկերություններին, բայց հսկայական թվով մարդիկ արդեն անդառնալիորեն «նստել են ասեղի վրա»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-ն ցնցվում է օպիատներից կախվածության համաճարակից, որի հիմքում ընկած էր, այսպես կոչված, «պալիատիվ բժշկությունը»։ Դեղագործական ընկերությունները մանիպուլյացիաներով ու կոռուպցիոն մեխանիզմներով դրդում էին բժիշկներին տեղին-անտեղին ծանր ցավազրկողներ դուրս գրել հիվանդներին։

Ինչը շատ դեպքերում օպիատային կախում էր առաջացնում։

Արդեն 2–3 տարի է՝ ԱՄՆ-ում հասկացել են, թե ինչ **** են ընկել, բայց ուշ է։ Տուգանում են դեղագործական ընկերություններին, բայց հսկայական թվով մարդիկ արդեն անդառնալիորեն «նստել են ասեղի վրա»։

Այնպես չէ, որ սա ինչ-որ դավադրապաշտական ստռաշիլկեք եմ պատմում, «Նյու Յորք Թայմսի» մակարդակի թերթերն են այս մասին գրում։

Իսկ Արսեն Թորոսյանն այսօր հպարտությամբ հայտնում է Հայաստանում այդ տիպի ծրագրերի մեկնարկի մասին։ Այնպես էլ սիրուն անուն են հնարել․ «ամոքիչ բժշկություն»։

Այսինքն՝ ԱՄՆ-ում դա բերել է համազգային աղետի, իսկ մեր չինովնիկները ոգևորությամբ բռնում են նույն ճանապարհը»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս