Հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իշխանությունը շատ լավ գիտակցելով, որ իր քաղաքական պատասխանատվության զրո աստիճանը, ասել է թե անպատասխանատվությունը այլևս չի կարող կոծկել շոուներով, որոշել է ամենաէական հարցերից մեկը' ստամբուլյան կոնվենցիայի դեմ ձևավորվող շարժումը, հանել քաղաքական թեժ օրակարգից։
Մեր ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնող ստամբուլյան կոնվենցիայի պաշտպան Արդարադատության նախարարը այսօր հայտարարում է, որ ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի մտնելու։ Այսպիսով փորձում են, թեմայից շեղել ժողովրդի ուշադրությունը, մանիպուլիատիվ մեթոդով հանգստացնելով ժողովրդին, որպեսզի ցասումի, դժգոհության ալիքը համաժողովրդական շարժման չվերածվի։ Իսկ իրականությունն այլ է:
Իհարկե, ստամբուլյան կոնվենցիան չի կարող ԱԺ մտնել, բայց ոչ այն պատճառով, որ իշխանությունը չի ուզում, այլ որ միջազգային կոնվենցիաները խորհրդարանի օրակարգ ընդգրկվելուց առաջ, կառավարությունը պետք է ուղարկի ՍԴ, որպեսզի որոշվի արդյոք չի հակասում մեր սահմանադրությանը։ Հիմա սրանք տեսնելով մեր ժողովրդի արժանապատիվ կեցվածքը տխրահռչակ կոնվենցիայի դեմ, բառացիորեն սարսափում են այն Սահմանադրական Դատարան ուղարկելուց, որովհետև ճանաչվելու է հակասահմանադրական։
Փորձում են, իրենց հարազատ ձևերով հերթական անգամ խաբել ժողովրդին, որովհետև լավ գիտեն, որ այս կոնվենցիայի հակասահմանադրական ճանաչումը ՍԴ-ի կողմից, իրենց խայտառակ ստերի և ապազգային ծրագրերի մերկացումն է լինելու և վերջին մեխը, որով խաբված ՀԱՅԸ պատասխան է պահանջելու Նիլոլից և իր թիմից»։