Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։

«ԱԻՆ և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։

Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»: