«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր համար այնքան թանկ է այս մի ոտնաչափ հողը, որ երբեք մեզ թույլ չենք տա Ձեզ անվանարկել, ինչպես դուք եք դա անում: Որևէ իշխանություն հավերժ չէ: Իշխանությունները նրա համար են որ հավերժ պահեն երկիրը բայց ոչ՝ իշխանությունը:
Այսօր հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել 5-րդ ալիքի լրագրողի հետ, բայց մենք ի տարբերություն Ձեզ, չենք անվանարկի, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության հռչակագրի օրն է, հետևաբար մեր թանկ օրերից մեկն է և արդեն կարևոր չէ, թե ով է կարդացել հռչակագիրը:
Կարևոր է, որ Հայաստանը կա և Ձեր հետ, թե ՝ առանց Ձեզ, ապրելու է: Իսկ իմ վաղեմի բարեկամ Արամ Մանուկյանին ուղղակի հորդորում եմ, մի իջիր այդքան, դու շատերից տարբեր էիր: Ափսոս»: