ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, 29 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, տրամաբանական հանգրվանի հասցնելով եռամյա համազգային շարժումը, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ»: