Այ օրինակ Կենտրոն վարչական շրջանի բակերից մեկում հենց հիմա ոռոգման ջուրը այ սենց անիմաստ վատնվում ա, հարգելի Երևանի քաղաքապետարան, իսկ այ Արաբկիրի շատ բակերում մի կաթիլ ջուր անգամ չի մտնում: Էտ ո՞նց ա տենց լինում: Էլի սաբոտա՞ժ են անում, թե ընդամենը ձեր անգործության հետևանքն ա:
10 անգամ զանգել են քաղաքապետարան ոռոգման ջրի համար, ամեն անգամ ԽԱԲԵԼՈՎ ժամկետներ եք ասել, թե, երբ կմիանա: Հեսա ամառը վերջացավ, տենց էլ ոռոգման ջրի երես չտեսանք: Բնակիչները բակի ծառերը դույլերով են ջրում, որ չչորանան, բայց ձեզ թողեն ամեն օր կանաչ տարածքներ ստեղծելուց խոսաք:
Կարո՞ղ ա էս ամառվա պրեմիան չեք ստացել, դրա համար եք սենց գռդոն անում...
Սա էլ նույն բակը՝ հուլիս ամսին