Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Չքնաղ Սևանի ափին... և ոչ, այս գրառումն Ամուլսարի մասին չէր»:
Լուսանկարի մեկնաբանություններում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը, գրել է. «Տեղն ա մեզ, 70% ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց»:
Սրան ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գայանե Տեր-Աստվածատրյան ջան, բայց դուք Լուսավոր Հայաստանից եք մեզ եք ձայն տվել, ուղղակի հարցնում եմ»:
Արդյուքնում՝ սկսվել է թեժ քննարկում փոխվարչապետի «անմեղ» լուսանկարի մեկնաբանություններում: