23:04
Արտակ Կիրակոսյան. «Սա «հանուն հայրենի հողի կռիվ է» լինելու, «սրբազան պատերազմ» ու վայը գալու է»

Արտակ Կիրակոսյանի հրապարակումը.

«Մի բան ասեմ կոնֆլիկտների հետ աշխատելու երկար փորձից ու գիտելիքից /խնդրում եմ առանց զգացմունքների ընդունեք, զուտ որպես մասնագետի կարծիք/․

Պայքարը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի դեմ չի, պայքարը Ամուլսարի ու Հայաստանի զարգացման տեսլականի համար է։
Գոնե մեծամասնության պայքարը։
Գոնե այս պահին։

Վստահ եմ եթե ՔՊ-ն ու Փաշինյանը վաղը կամ մի երկու օրից գտնեն ձև երկխոսության դուրս գալու՝ դեռ ուշ չէ։

Բայց եթե սկսեն․
– պիտակավորել /արդեն սկսել են/,
– սպառնալ,
– կաշառել / վախեցնել,
– թշնամի որոնել,
– ուժ կիրառեն,

ապա՝
կստեղծեն թշնամիներ շատ արագ ու մի պահից սկսած մարդիկ կարող է նույնիսկ մոռանան Ամուլսարի մասին ու պայքարեն Նիկոլենց դեմ։ Ու սա «հանուն հայրենի հողի կռիվ է» լինելու, «սրբազան պատերազմ» ու վայը գալու է։

Սա ոչ մարգարեություն է, ոչ էլ նախազգուշացում, պարզապես գիտելիք։ Տարածեք թող գնա»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս