Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար դրամից պակաս չի լինելու։ Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ովքեր քիչ դասաժամեր ունեն և համեստ ռոճիկ, կրճատվելո՞ւ են, Հայաստանում քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ։ Հաշվարկվա՞ծ է, թե ուսուցիչների նվազագույնը 108 հազար դրամ աշխատավարձի դեպքում պետական բյուջեից հավելյալ որքա՞ն ծախս է լինելու։ Հուսամ, որ նախարար Հարությունյանի այդ խոստումը չի համալրելու նոր իշխանության խոստացված, սակայն չկատարված բազում խոստումների ցանկը»։