Փաշինյանի քաղաքացու հետ զրույցը Ամուլսարի մասին չընկալվեց նույնիսկ սեփական թիմակիցների ու գուցե հենց իր կողմից: Ու նա փորձելով կոծկել կամ մոռացության տալ չհաջողված թեման, ֆեյսբուքյան իր էջում դրանից հետո իրար հետևելով մի քանի գրառում կատարեց՝ կարծելով որ այդպես կշեղի հանրության ուշադրությունը: Չստացվեց:
Ասեմ ավելին, վարչապետն արդեն այն աստիճան է կորցրել իրականության հետ կապը, որ հրապարակեց Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները հստակ թվերով:
Հարգելի «ժողովրդի վարչապե՛տ», հիշեցման կարգով ասեմ որ Ռազմական բյուջեի ծախսերը, այդ թվում զիվորականների աշխատավարձերի չափը պետական գաղտնիք է։
Տարրական մաթեմատիկան հուշում է որ վարչապետի թեթև ձեռքով արված գրառումից հետո կարելի է իմանալ թե զինվորականներից ով որքան աշխատավարձ է ստանում։
Երևի պետք է ուրախ լինենք, որ զորամասերի համարներն ու զինվորականների անուն ազգանունները չէր հրապարակել: