ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այցելել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ այսօր բերման էին ենթարկել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին:

 

Ոստիկանությունում բերման են ենթարկել 6 մարդու` 1 կնոջ և 5 տղամարդու: Նրանցից մեկի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, նրան տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց:

«Առանձնազրույց եմ ունեցել բոլոր բերման ենթարկվածների հետ: Արաբկիրի բաժանմունքից բողոքներ չկային: Երբ ես ժամանեցի, ոստիկանները կազմում էին իրենց արձանագրությունները, որպեսզի 3 ժամ հետո բաց թողնեին: Հիմնական բողոքները կապված էին բերման ենթարկելու հետ, և քաղաքացիների թևերին կային նաև կապտուկներ: Նրանք պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ»,- ասել է Անի Սամսոնյանը:

Պատգամավորն հայտնել է, որ բերման ենթրակվածներն արդեն դուրս են եկել բաժանմունքից, և հավանաբար նրանց մի մասը կրկին միանա ակցիային: