
Վահան Տերյան: Քաղվածքներ
1. Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք:
2. Հարցն այն է, որ իմանաս քո արժեքը, որովհետև փառքը հաճախ մարդու արժեքավորության ցուցանիշը չէ:
3. Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է: Մինչդեռ ժամանակակից երիտասարդներից շատ շատերը չափազանց բարձր են գնահատում և ուրիշներին, և իրենց:
4. Ինչպես առանձին մարդիկ, այնպես էլ հասարակությունը կարող են թերագնահատել մարդուն, նրան չհասկանալ: Այստեղ պետք է հավատ իր նկատմամբ և կամքի ուժ, որպեսզի հաղթես հասարակության անտարբերությունը:
5. Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել:
6. Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը:
7. Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է:
8. Եթե սեր չկա, ինչի՞ համար
Պիտի չարչարվեմ չար աշխարհում:
9. Տարօրինակ հյուր է թախիծը:
10. Գիտեք ինչ, մարդկանց որոշ վիճակներ հասկանալու համար անհրաժեշտ է նրանց մոտիկից ճանաչել, և կամ նրանց ապրումների մոտենալ զգայուն կերպով, և դրանք հասկանալու անկեղծ ցանկությամբ: