«Աղյուսագործների փողոցում հրավիրված ասուլիսից հետո ակտիվիստները բերման են ենթարկվել իրավապահների կողմից:
Այս պահին գործընկերոջս՝ Նաիրա Զոհրաբյանի հետ ( Naira Zohrabyan), գնում ենք ոստիկանություն:
Տեսանյութը՝ ավելի ուշ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:
Նշենք, որ Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիքներ զրկվել են կոյուղագծից: Բնակիչների հետ առավոտյան հանդիպել են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը ու ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: