Գոհար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
Ամուլսարի շահագործումը բնապահպանական աղետ է և դանդաղ մահ Հայաստանի համար: Մենք դառնալու ենք քաղցկեղով հիվանդ երեխաների, չբեր կանանց ու հիվանդ տղամարդկանցով լի հասարակություն, որը չի ունենա ոչ մի զարգացում:
Արմատներով Զանգեզուրից եմ, որտեղ հանքարդյունաբերությունն է զարագացած: Ու իմ մանկության գյուղն այսօր դատարկ է, որովհետև բոլոր բարեկամներս հերթով եկել են Երևան՝ մեր տուն քաղցկեղից մահանալու:
Ինչու հնարավոր չէ հայտարարել, որ Ամուլսարը շահագործելու և Ջերմուկը տուրիստական դրախտից հերթական պոչամբար դարձնելու որոշումը նախկին իշխանությունների կողմից կոռումպացված ճանապարհով և բազմաթիվ խախտումներով ձեռք բերված թույլտվություն է, և ներկայիս իշխանությունները դրա իրավահաջորդը չեն ուզում դառնալ: