02:16
«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ես փոքր էի, իմ ճանաչած մեծերը մի ասույթ ունեին․ անկապ խոսացողներին ասում էին. «Խոսել չգիտես, չխոսել էլ չգիտե՞ս»:
Այսօր իմացա, որ Վարդգես Պետրոսյանն այս առիթով ունի մի հիանալի խոսք. «Մարդը խոսել սովորում է երկու տարում, սակայն լռել՝ ողջ կյանքում»:

Ես կարծում էի, որ մեր լրատվադաշտը և «փորձագիտական» շրջանակներն արդեն ունեն որոշակի փորձ, իմունիտետ և հետևում են որոշակի խելամտության կանոններին: Սակայն ամեն անգամ նման դեպքերը լարում են առաջացնում մեր միջավայրում և ջրի երես հանում ինքնահաստատվողներին, անգիտակիցներին ու կոնկրետ քայքայիչ գործունեություն ծավալողներին:

«Չշտված տեղեկություններով», «Ըստ որոշ տեղեկությունների» և նման բնորոշումները կիրառեք այլ տեղերում: Որտեղ կան մարդկանց ճակատագրերի հարց, անվտանգության հարց ձեզ զուսպ պահեք ու մի լուծեք ինքնահաստատման և այլ հարցեր: Ադրբեջանական կողմը ձեզ քանի անգամ պետք է ապացուցի, որ ընդունակ է ամենաանկարագրելի արարքների, որ մեր մեջ անվստահություն սերմանի և այլն: Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք մարդկանց հանցագործ ու դավաճան հայտարարել, սակայն հետո ամաչել դրա համար, եթե իհարկե ամոթ ունենք: Ադրբեջանում հայտնված զինվորին դավաճան համարելով, խեղում եք նրա ճակատագիրը: Զինվորի, իբր հրամանատարության հետ խնդիրների պատճառով փախնելու՝ ոչնչով չհիմնավորված վարկածով, խեղում եք և՛ իր, և՛ հրամանատարների ճակատագիրը: Շատ բան կասեի, բայց երևի այսքանն էլ բավ է:

Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս