Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության նախկին պետը Սամվել Յահյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի է ինչ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Հայկ Մարությանը: Այդ պաշտոնը նրան բաժին հասավ «հեղափոխությունից» հետո, բարձր էյֆորիայի հետևանքով:
Հիմա հարցս ուղղում եմ վայ հեղափոխական, դրանց իդեաներով տոգորված, Տարոն Մարգարյանին մոլի քննադատող, քայլող, որոշ դեպքերում ասֆալտին փռվող, ինչպես նաև մասնակի սողացող արարածներին: Ինչո՞վ կարդարացնեք Ձեր ընտրությունը: Սա՞ էր ձեր նպատակը:
Երբեմնի գեղեցիկ Երևանը վերածվեց աղբավայրի, կրճատվեց կանաչապատման բյուջեն, որը հիմնավորեցիք կոռուպցիայով, դե դուք առանց կոռուպցիա կանաչապատեիք մեր քաղաքը, փողոցներն ու այգիները կորած են մի քանի շերտ փոշով, Երևանի բյուջեյի մուտքային մասը կրճատվել է մի քանի անգամ,ամենուր քանդված խրամուղիներ,անմխիթար խաղահրապարակներ, երեխաները խաղում են աղբակույտերի մեջ առնետների կողքին, բա ինչի՞ չեք գնում քաղաքապետարանի դիմաց ձեզ ճղում: Ո՞ւր են էն ՀԿ կոչվածները, ժողովրդի անունից վնգստացող և իբր թե ժողովրդի ձայնը բարձրացնող գրանտակերները:
Եթե այս ամենը լիներ 1,5 տարի առաջ, հիմա ամբողջ աշխարհով մեկ վայնասուն կկապեիք, կրծքերը ձեր կծեծեիք, մանկան սայլակներով, հուզիչ և կրակոտ պաստառներով, պանիխիդայի դեմքով կարշավեիք քաղաքապետարանի շենքի դիմաց, ո՞ւր եք հիմա:
Հայտարարվում է, որ վերելակները ժողովրդինն են իրենք պետք է գումար հավաքեն, բա էտ քարոզարշավի ռոլիկները ձեր կարողա ջնջվելա՞, թե՞ այդքանն է ձեր պատկերացումը քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների վերաբերյալ, երևի մի օր էլ կհայտարարեք, որ աղբը ձեր թափածնա ժողովուրդ, դուք էլ մաքրեք:
Երեկ էլ մի նորաթուխ անթրաշ երիտքայլական «հզոր» միտք արտահայտեց ավագանու նիստի ժամանակ՝ ասելով, որ նախկին քաղաքային իշխանությունների օրոք տեխնիկա չի եղել ապօրինի շինությունները քանդելու համար: Ուրմեն ուշադիր լսի ինձ այ խխճուկ,նախկին իշխանությունները քեզ ու քո նմաններին թողել են մաքուր, կանաչ, գեղեցիկ, նոր ճանապարհներով, ասֆալտապատ, բարեկարգ,գեղեցիկ այգիներով և բակային տարածքներով հիանալի քաղաք,որի 2800-ամյակը ի դեպ նշեցիք ձեր 30 ամյակից վատ ու անշուք:
Նախկինները ի տարբերություն ձեզ կառուցել են,իսկ ձեր միակ «ձեռքբերումը» Օպերայի մի քանի սրճարանների ապամոնտաժումնա, մենք ի տարբերություն ձեզ ստացել ենք տարվա մեջ մեկ անգամ պարգևավճար մեկ աշխատավարձի չափով,իսկ դուք ճգիտես որ արժանիքների համար եռամսյակը մեկ մի քանի ակլադ:
Տարոն Մարգարյանի օրոք ձեր պես աշխատողը ոչ թե պարգևավճար կստանար,անգամ քաղաքապետարանի շենքի դուռը իրավունք չէր ունենա բացելու: Ձեր «ձեռքբերումները» այնքան շատ են, որ հնարավոր չէ գրել, բայց հայտարարում եմ բոլորիդ, ամենացածր ու ամենաբարձր քաղաքային պաշտոնյաներ, եթե ցանկություն կունենաք բանավիճելու ես պատրաստ եմ, ու այն ժամանակ կհասկանաք նախկինների ու ձեր տարբերությունը փաստերով և ապացույցներով, ոչ թե ձեր պես պատի տակի զրույցներով, օդում կախված լուրերով և անպատասխանատու հայտարարություններով:
Իսկ վերջում ասեմ, որ երեխաների պայուսակների հաշվին պրեմյա ստանալը մեղմ ասած սիրուն չի»։