04:54
«Ես ոչ նյարդեր ունեմ, ոչ առավել ևս՝ հավես ու ժամանակ, ամեն անգամ չանգա ծռելու, թե ինձ ՀԴՄ տվեք: Դրա համար կա ՊԵԿ, իր աստղաբաշխական հավելավճարներով, հրաշագեղ գործավարուհիներով, ԲԱԶՄԱՖՈՒՆկցիոնալ քարտուղարուհիներով»

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոքրիկ կրպակներից գրեթե որևէ մեկում ՀԴՄ չեն տալիս: Այդ թվում, հայտնի կանաչ կրպակները, որոնք իբրև մամուլի վաճառքի համար են, սակայն վաճառում են նաև սիգարետ, լիցքավորում են հեռախոս և այլ մանր-մունր ծառայություններ են մատուցում: Թե ումն են հայտնի կանաչ կրպակները, ես չէ, որ պետք է հուշեմ ՊԵԿ-ին: Համատարած ՀԴՄ չեն տալիս նաև Կենտրոնի փոքր սիգարետի կրպակները: Սուպերմարկետում, նույն սիգարետը գնում եմ 680 դրամ, իսկ այդ կրպակներում՝ 700-750 դրամ:

Ըստ իրենց հայեցողության: Ես դեմ չեմ, եթե փոքր բիզնեսը զարգանա: Բայց իրականում փոքր բիզնեսի մասին խոսք չկա, քանի որ որևէ փոքրիկ բիզնեսմեն, չի կարողացել Օպերայի հարակից խաչմերուկում կրպակ ձեռք քցի ու բարգավաճի:

Վաղուց 90-ականներն անցել են, երբ որս որտեղ ուզում էինք, մի հատ ստոլիկ էինք դնում, իսկ մանր կոռուպցիան փոքրին աջակցում էր ոտքի կանգնել:

Հիմա, ես ոչ նյարդեր ունեմ, ոչ առավել ևս՝ հավես ու ժամանակ, ամեն անգամ չանգա ծռելու, թե ինձ ՀԴՄ տվեք: Դրա համար կա ՊԵԿ, իր աստղաբաշխական հավելավճարներով, հրաշագեղ գործավարուհիներով, ԲԱԶՄԱՖՈՒՆկցիոնալ քարտուղարուհիներով և այլն: Թող գնան ու գտնեն: Էդ իրենց գործն է: Ավելի շուտ՝ կորած էլ չեն, որ գտնեն, ամեն ինչ արվում է բացահայտ: Թե մի ֆունկցիա ունեն՝ մարդկանց վրա գնից երկու կամ ավել արժեքով ՀԴՄ սարք սաղցնել»:

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս