ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է ԲԲՍ ռուսական ծառայության միջոցով կազմակերպված տեղեկատվական սադրանքը։
Հարցերը հիմնականում հանգում են հետևյալ շարանին։
1. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է հոդվածում տեղ գտած տեղեկությունը։
Պատասխան՝ ՉԻ համապատասխանում։ Այն արդեն հերքվել է գեներալ Օգանովսկու կողմից։ Այն գոյություն չունի Մարտի 1-ի գործում, և ինչպես ինձ հետ զրույցում հաստատեց նաեւ հոդվածի հեղինակը, այն բացակայում է նաև Քոչարյանի գործում։
2. Ո՞ւմ ականջներն են երևում ԲԲՍ-ի նյութի հետևում։
Պատասխան՝ հետևելով պատկան մարմինների դնջոտ, խուսափողական, ես կասեի նաև բարեհաճ արձագանքնդրին ակնհայտ է, որ հոդվածն իրենց սրտով է, ավելին՝ մամուլում եղան հրապարակումներ, որ այն կազմակերպվել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի կողմից տխրաինքնահռչակ Վահե Գրիգորյանի միջոցով, որի ուշացած հերքումը, մեղմ ասած, համոզիչ չէր։
3. Ո՞ւմ էր ձեռնտու այս ֆեյք-նյուսի հրապարակումը։
Պատասխան՝ Հայաստանի գործող վարչախմբին՝ Նիկոլի գլխավորությամբ։ Տեսնելով, թե ինչպիսի ջանասիրությամբ, ոգևորությամբ, մանիպուլյատիվ շեշտադրումներով, թեմայի մեջ իբր նոր սկանդալային բացահայտումներ անելով ԲԲՍ-ի սադրանքը տարածում էին Հանրայինը, Ազատությունը, Արմենպրեսը, 1ին.ամ-ը և այլ իշխանամերձ ԶԼՄ-ներ, կարող ենք արձանագրել, որ սա ոչ թե ԲԲՍ-ի նվերն էր Նիկոլին, այլ հենց այսօրվա իշխանիւթյունների քարոզչական ագրեսիան սեփական պետության և ժողովրդի դեմ, իսկ ԲԲՍ-ին ծառայել է որպես «հեղինակավոր աղբյուր» ու լվացքատուն, իհարկե հետապնդելով նաեւ սեփական աշխարհաքաղաքական շահեր։
Ի մի բերելով այս վերլուծությունը՝ կարող ենք պնդել, որ՝
Այս իշխանությունների համար չկա որևէ բարոյական ազգային տաբու։ Տանկերով ընդդիմությանը սպառնացող Փաշինյանը չի խորշում նաև վտանգավոր խաղերից՝ Արցախի և հայ ժողովրդի հաշվին։
Մարտի մեկի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլև խորը փակուղում է Քոչարյանի քաղաքականա-իրավական արդարացման գործընթացը խիստ անհագստացնում է Փաշինյանին։
Հայաստանում իշխանափոխության վրա գլոբալ քաղաքական խաղեր կազմակերպողների համար պրոցեսը լիարժեք չէ առանց Արցախի։ Արցախյան պատերազմի մասնակիցները ազգային շահերի հաշվին գեոպոլիտիկ խաղեր չեն տալու, ուստի մնացել են խաղեր տվողների կոկորդին։ Այս իմաստով Նիկոլի շուրթերից լսել «Արցախը Հայաստան է» ավելի շատ նմանվում է սպառնալիքի, քան հայրենասիրության։