«Ամերիկայի բոյսքաութներ» շարժման դեմ դատական հայց են ներկայացրել՝ 80 տարվա ընթացքում սեռական ոտնձգությունների մեջ մեղադրելով, հաղորդում է USA Today-ը։
2019-ին իրավաբանները սկսել են նոր ապացույցներ հավաքել և ևս 350 մանկապիղծների հայտնաբերել, որոնք հանցանք են գործել գրեթե բոլոր նահանգներում։
«Ակնհայտ է, որ պատասխանողները՝ «Բոյսքաութենրի» շարժումը, շարունակում է թաքցնել ճշմարտությունն իր կազմակերպություններում մանկապղծության այդ ալիքի ծավալների մասին, քանի որ նոր զոհերի ճնշող մեծամասնությունը շարունակում է մեղադրանքներ առաջադրել մանկապիղծների կողմից բռնության հետ կապված, որոնց «Ամերիկայի բոյսքաութները» դեռ չեն ներռաել իրենց շարքերում»,-ասվում է հայցում։