Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրում է.

 

«Ընկերներ ջան, շնորհակալություն ձեզ, որ էսքան շատ դրական արձագանքներ ստացանք մեր արած գործի համար, դա նշանակում է, որ ճիշտ ուղու վրա ենք։ Այստեղ մի կարևոր բան կա, որ ուզում եմ շեշտվի՝ փողոցների բարեկարգման պատմության մեջ առաջին անգամ մենք կիրառեցինք նոր՝ մարդակենտրոն մոտեցում. տեղի ունեցավ փողոցի նեղացում մայթի լայնացում (1,6 մետր) և փողոցը պարտվեց մայթին)։ Հատուկ շնորհակալություն Քաղաքապետին ու Գլխավոր Ճարտարապետին մեզ ոգևորելու և վստահության համար։ Սա նաև քաղաքապետարան-տնտեսվարող համագործակցության հերթական հաջողված օրինակն է, երբ փոխադարձ վստահությունը բերում է քաղաքի համար ճիշտ լուծումների։ Մերսի Արեգ Գևորգյան ջան, որ չառաջնորդվեցիր քո նեղ բիզնես շահերով ու լիարժեք համագործակցեցիր մեզ հետ։ Հուսով եմ, որ Արեգի օրինակը բիզնեսի սոցիալական պատասխանատվության առումով վարակիչ կլինի շատ ու շատ տնտեսվարողների համար։ Շուտով սպասեք սյուրպրիզներ այլ փողոցներում»։