ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի մասին չխոսեց վարչապետը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը բնականորեն դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման: Ուրախալի է, որ այն այդպիսով դառնում է նաև քաղաքական օրակարգի մաս՝ հարուցելով ամենատարբեր քննարկումներ, դեբատներ, բանավեճեր: Պետք է հույս ու ենալ, որ դրանք երկար կյանք կունենան ու չեն կորցնի իրենց ակտուալությունը: Նիկոլ Փաշինյանի ելույթը ռազմավարական նպատակների մասին ելույթ էր: Այդպիսին լինելով, այն որոշակիորեն կիսատ ելույթ էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ռազմավարական կարևորագույն նպատակադրումների մասին, միաժամանակ չնշեց կրկին ռազմավարական մի շարք դրույթներ, առանց որոնց Հայաստանի զարգացման հեռանկարը, տեսլականը ամբողջական չէ: Այլ խոսքով, կարևոր է քննարկել ոչ միայն այն, թե ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, այլև այն, թե ինչի մասին լռեց Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Հայաստան-Արցախ կապի անխզելիության մասին, վանկարկելով «Միացում» կարգախոսը Նիկոլ Փաաշինյանը ոչինչ չասաց Հայաստան-Արցախ կոմունիկացիաների զարգացման մասին: Այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում ու առավել ևս 20-30 տարի անց հաղորդակցության ուղիները կենսական նշականություն ունեն և ունենալու են բնականորեն գործունեության համար: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարող էր խոսել գոնե հեռանկարում Հայաստան-Արցախ երկաթուղային ճանապարհի կառուցման մասին: Սակայն նման հայտարարություն մենք վարչապետից չլսեցինք: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց նաև Հայաստան-Արցախ երրորդ մայրուղու կառուցման մասին, ինչի վերևաբերյալ մոտ վերջերս ազդարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասին, ինչի գաղափարն առկա է դեռևս նախորդ իշխանության տարիներից: Նա ընդհանարպես չխոսեց տարածաշրջանային քաղաքականության, տարածաշրջնանում Հայաստանի տեղի ու դերի մասին: Այդ համատեքստում որևէ խոսք չհնչեց նաև Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի մայրուղուն այլընտրանքային ճանապարհի ստեղծման մասին: Մինչդեռ թե Իրան-Հայաստան երկաթգիծը, թե Լարսին այլընտրանքային ճանապարհը Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն: Նիկոլ Փաշինյանի ելույթում բացակայում էին թեզերը նաև Հայաստանի տնտեսության մոդելի, տնտեսական համամասնությունների ռազմավարական փոփոխության մասին: Մենք որևէ խոսք չլսեցինք տնտեսության մեջ հանքարդյունաբերության ճյուղի տեսակարար կշռի նվազեցման, խելացի գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման մասին: Մինչդեռ, դրանք բոլորը կրկին ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարական նպատակներն իրականում հարաբերական են չափելիության առումով: Որովհետև երբ խոսում ենք 2050-ի մասին, պարտավոր են հաշվի առնել, որ դա լինելու է միանգամայն այլ աշխարհ, միանգամայն այլ նյութական և ոչ նյութական ապահովվածությամբ աշխարհ, միանգամայն այլ սահմաններ ու պետությունների պաշպանության, միանգամայն այլ համակարգեր ունեցող աշխարհ: Գիտատեխնիկական առաջընթացի ներկայիս առաջանցիկ տեմպը 2050-ին փոխելու է աշխարհի պատկերը: Փոխվելու են այսօր մեր կյանքի անբաժանելի մասը կազմող գրեթե բոլոր հասկացությունները՝ այդ թվում նրանք, որոնց մասին ռազմավարական նպատակադրումներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանը: Աշխատատեղեր, համախառն ներքին արդյունք, առողջապահություն, բանակ... Բոլոր այս կատեգորիաները 2050-ին մեծ հավանականությամբ այլ տեսք ու բնույթ են ունենալու: Նույն աշխատատեղերի հարցում աշխարհն է կանգնելու զբաղվածության լրջագույն խնդրի առաջ, քանի որ մարդկային աշխատանքն արդեն իսկ սկսել է փոխարինվել ռոբոտներով: Փոխվելու է բանակների, զենքերի, պաշտպանական ու հարձակողական համակարգերի բնույթը, քանի որ գիտության զարգացումը միանգամայն նոր որակի զինատեսակներ է ապահովում և ապահովվելու: Ի վերջո, մեծ հավանականությամբ, փոխվելու է նաև փողը՝ որպես վճարամիջոց, ինչի նախադրյալներն առկա են արդեն իսկ այսօր: Իսկ դա նշանակում է, որ ՀՆԱ-ի կամ այլ թվային ցուցանիշի կանխատեսումներն ու հաշվարկները զուրկ են ակտուալությունից: Ահա այս պայմաններում ապագայի մասին ցանկացած խոսակցություն չի կարող հաշվի չառնել գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ելույթում մենք ոչինչ չլսեցինք գիտության, գիտության զարգացման մասին: Նիկոլ Փաշինյանը չխոսեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Այն դեպքում, երբ նրա հռչակած նպատակադրումները չեն կարող իրականություն դառնալ, եթե չունենան համապատասխան արտաքին քաղաքական սպասարկում: Վարչապետի հռչակած նպատակներին կարելի է հասնել միայն աշխարհի հետ սերտորեն ինտեգրվելով, միայն համաշխարհային բարիքի ստեղծման մասնակիցն ու մատակարարը դառնալով, դրանք հնարավոր է իրագործել միայն աշխարհը Հայաստան բերելով ու աշխարհին Հայաստանի զարգացման շահառու դարձնելով: Այս խնդիրների լուծումը դուրս է մեր այսօրվա դիվանագիտության կարողությունների շրջանակներից: Արտաքին քաղաքականության ասպարեզում մենք ունենք մի կողմից այդ քաղաքականության հստակեցման, որոշակիացման ու վերափոխման, մյուս կողմից դիվանագիտական կորպուսի, կադրային բազայի արմատական փոփոխության խնդիր: Առանց այդ քայլերի Նիկոլ Փաշինյանի հռչակումները մնալու են գեղեցիկ ցանկություններ: Մինչդեռ նա իր ելույթում որևէ խոսք չասաց արտաքին քաղաքականության մասին: Ռազմավարությունը, ռազմավարական նպատակադրումը համալիր գործողության արգասիք է: Ռազմավարական նպատակները կարող են իրատեսական լինել միայն այն դեպքում, երբ դրանք սահմանելիս հաշվի են առնում դրանց հասնելու ճանապարհի վրա ազդող առանց բացառության բոլոր գործոնները: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի ելույթը համալիր ելույթ չէր, այն զուրկ էր համակարգային բնույթից և առանձնանում էր հատվածականությամբ: Մեծ հավանականությամբ այդ ելույթը Նիկոլ Փաշինյանի անձնական աշխատանքի, և ոչ թե թիմի ստեղծագործականության արդյունք էր: Իսկ դա նշանակում է, որ վարչապետը խոսում էր ոչ թե արդեն իսկ առկա ռազմավարության հիման վրա ծնված թեզերով, այլ հակառակը՝ նրա հնչեցրած թեզերի համար նոր պետք է մշակվի ռազմավարություն»:
«Կարևոր է քննարկել ոչ միայն այն, թե ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, այլև այն, թե ինչի մասին լռեց». Արման Բաբաջանյան
22:40 - 7.Օգոստոս.2019
Առաջարկում ենք նաև
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
17/10/24 08:00
Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
26/07/23 16:34
Եթե վարչապետը հանդիպում նախատեսի անհետ կորածների ծնողների հետ, հրապարակային կտեղեկացվի․ խոսնակ
28/06/23 15:31
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
03/02/23 14:00
Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
17/12/21 13:40
Պնդում եմ, որ ունեմ հեղինակություն. ՄԻՊ թեկնածու
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան