14:21
«Այսօր շատ տղաների համար գեղեցկության չափանիշը «սիրուն աղջիկ, սիրուն ոտքեր, ցանկալի մարմին ու նման շոշափելի բաներն են»»

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի ձեր տղաները մեծանում են, նրանց մեջ դաստիարակեք գեղեցկության չափանիշը մանկուց: Այսօր շատ տղաների համար գեղեցկության չափանիշը «սիրուն աղջիկ, սիրուն ոտքեր, ցանկալի մարմին ու նման շոշափելի բաներն են»:

Հեռուստացույցով էլ է սա, կինոներում էլ է սա: Երեխեքը որտեղի՞ց իմանան որ սա չափանիշ չի: Այս չափանիշը տուն բերելու բան չի: Եթե աղջիկը ցուցադրում է իր մերկության մի մասը, դրանով ոնց որ ասի, «տես ես ինչ լավն եմ, ինչ ցանկալի, սա է իմ արժեքի մի մասը, կամ էլ ամբողջ արժեքը): Մինչդեռ իրական գեղեցկությունը սրտի խոնրահությունն է, ընտանիք կազմելու պատրաստությունը, ընտանեկան դժվարություններին համբերելու և դիմանալու կարողությունը: Սիրունը սիրուն: Բայց եթե հպարտ եղավ, եսասեր ու ինքնահավան, դուք ձեր տունը բռնություն էք բերում:

Կանխեք ընտանեկան «բռնությունը» փոքր հասակից: Հաջորդ գրառման մեջ կգրեմ թէ աղջիկներն ինչ չափանիշով առաջնորդվեն, որպեսզի կանխեն իրենց ընտանիքներում ապագա «բռնությունը»: Սրանք շատ կարևոր հոգևոր բաներ են, որոնցով պետք է առաջնորդվել, բայց մենք այնքան ենք հեռացել այս բաներից, որ ծանր լուծ ենք վերցնում, հետո էլ նեղվում թէ ինչու է մեր լուծը ծանր: Մինչդեռ Քրիստոսի լուծը թեթև է: իսկ դա չենք վերցնում»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս