01:08
Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ»

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌԱՋ

1,5 տարի կառավարելուց հետո Փաշինյանը հասկացավ, որ մեր իշխանական համակարգը գործում է կոռուպցիայի սկզբունքով ու եթե կոռուպցիան վերացնում ես, համակարգը չի գործում: Բայց դա հայտնի էր վաղուց և այդ մասին իրեն տեղեկացրել էի անցյալ ամռանն իրեն ուղղված իմ երկու նամակում, որոնք անպատասխան մնացին:
Հիմա նրա առաջ խնդիր է ծագել, իսկ ի՞նչ անել այս դեպքում: Ինչ անելն իմանալու համար նա նախ պիտի պարզի, թե ինչու՞ է այդպես, այլապես պատճառը չիմանալով՝ չի կարղանա երևույթը վերացնել:

Ես չգիտեմ, թե նա որքան ժամանակ հետո կգտնի այդ հարցի պատասխանը, 1-1,5 տարի հետո գուցե, մինչդեռ այդ պատասխանը կա և ինքը դա կարող էր իմանալ դեռ անցյալ ամառ, եթե արձագանքեր նամակիս:

Եթե նրան հաջողվի այդ պատճառը գտնել, հետո նա ջանալու է կարգի բերել համակարգը, բայց չի հաջողելու, քանի որ հասկանալու է, որ այլ համակարգ ունենալու համար հարկավոր է փոխել ժողովրդի մենթալիտետը:

Ես չեմ կարող ասել, թե նա քանի տարի հետո կհանգի այս հետևությանը, մինչդեռ նա ուներ հնարավորություն դա իմանալ դեռ անցյալ ամառ: Եթե նրան հաջողվի դա իմանալ, ապա այդ պահից նա ջանալու է փոխել այդ մենթալիտետը ու եթե լավ խորհրդականներ ունենա, ապա հնարավոր է մի որոշ ժամանակ հետո ինքն իր համար գտնի իրական լուծումը, որին կարող էր տեղեկանալ անցյալ ամառ:

Այ այստեղ արդեն ինքը լուրջ խնդրի առաջ կկանգնի, քանի որ իրեն կբացատրեն, որ միայն սոցիալ ազգայնականությամբ է հնարավոր դա անել: Հարցն այն է, որ ինքն ազգայնական չէ և ցանկության դեպքում էլ չի կարող այդպիսին ներկայանալ: Ու նա կհայտնվի փակուղում:
Ահա սա է պատճառը, որ ես չեմ խանդավառվել այս շարժումով ու որևէ հույս չեմ կապել դրա հետ»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս