ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Ուսման վարձերի խնդրով սեպտեմբերին ընդառաջ նորից սկսել են դիմել մարդիկ, որոնցից որոշ բուհերում պահանջում են վճարել ուստարվա վարձը։ Հիշեցնում եմ, որ իմ կողմից բերված օրենքի փոփոխությունը վաղուց ուժի մեջ է մտել, և բոլոր ցանկացողները կարող են ուսման վարձը վճարել ամսական կտրվածքով։ Որևէ մեկը չունի իրավունք պահանջելու միանգամից վճարել ամբողջ գումարը անկախ որևէ պայմանագրից կամ այլ հանգամանքից»: