Երևանի քաղաքապետարանին
(մինչև վաղը եթե չլուծվեց, բնակիչներն իրենք են լուծելու)
Ուրեմն՝ չգիտեմ գրածս ինչքան կարևորություն ունի ձեզ համար, բայց կենդանիների համար էքզիստենցիալ նշանակության է այլևս: Կոմիտաս-Գրիբոյեդով-Վրացական խաչմերուկի հարակից հատվածներում խիստ ագրեսիվ շների ոհմակ է ձևավորվել: Ոհմակը բաղկացած է 10-ից ավել ագրեսիվ շներից, որոնց չափերը միջինից մեծ ցեղատեսակների չափերի են: Շները երեկոյան ժամերին հարձակվում են մարդկանց, ընտանի կենդանիների, երեխաների վրա: Իսկ գիշերային ժամերին ոհմակը մի հատ մեծ աղմուկ ա բարձրացնում, ու հարակից շենքերի բնակիչները կոնկրետ չեն կարողանում քնել:
Նշված հատված շների ոհմակը ձևավորվել է հուլիսի կեսերից, ու արդեն մի քանի շաբաթ է՝ կոնկրետ անհանգստություն է պատճառում բոլորին: Մի քանի օր առաջ նրանք հարձակվել են իմ ու ընկերոջս շան վրա, դրանից առաջ երեկոյան ժամին հարձակվել էին մի կնոջ վրա: Ասենք, էն կարգի ագրեսիվ են, որ մինչև լուրջ վտանգ չեն զգում, չեն ցրվում, իսկ լուրջ վտանգը քարերն ու այլ միջոցներն են:
Կարճ ասած՝ Կոմիտաս-Գրիբոյեդով-Վրացական հատվածի ագրեսիվ շների ոհմակը եթե տարածքից չտանեք ու չզբաղվեք էդ կենդանիների առողջությամբ, մոտ օրերս բնակիչներն իրենց ձեռքով են դա անելու ու, ցավոք սրտի, կենդանիներին սատկացնելու գնով: Արդեն երրորդ օրն է, ինչ երեկոյան էդ տարածքից շներին վնասելու ձայներ են լսվում, իսկ երեկ գիշերն անգամ շուն սատկացնելու դեպք է գրանցվել: Զբաղվեք խնդրով, այլապես ահաբեկված ու էդ կենդանիներից տուժած քաղաքացիներն իրենք են զբաղվելու դրանով, ու արդյունքում տուժելու են կենդանիները: