Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար:
Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019 թ. Գյումրի քաղաքում կմեկնարկեն «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները:
Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում»,- գրել է նա: