Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջը գրում է․
«Էն, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հեծանիվով էլ շրջի պիտի բոլոր կողմը ախրանա լինի ու չոր կողմից ավտոներով գան, ես երկու ձեռով համաձայն եմ, ավելին՝ եթե թիկնապահները զգան, որ իրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, պիտի բոլոր ճանապարհները փակեն ու անվտանգության ինչքան գործիք կա պիտի օգտագործեն։ Սա անպայման ու կարևոր քայլեր են, որոնք պետք է արվեն ու լավ են արել արել են, ԲԱՅՑ
չի կարելի էտ ընթացքում պաթոս ու պոպուլիզմ օգտագործել ու մարդկանց վրա "ծախել" այդ ամենը,․ քանի որ Դուք, պարոն Փաշինյան, քանի վարչապետ եք, ոչինչ չեք անելու հին ու բարի ժամանակների նման ու այս դեպքում դա Ձեր որոշելիքը չէ, այլ անվտանգության, որը նորմալ է ու ընդունված պրակտիկա է։
Կարիք չկա, մարդկանց սխալ տպավորություն ստեղծել, քանի որ վստահ եմ, որ "հին ու բարի" կուկուռուզ ուտելու ամբողջական ֆոտոն որ լինի հաստատ էլի "հին ու բարի" բան չկա, մի ամբողջ խումբ Ձեզ ու Ձեր ընտանիքին հսկում է։
Մի արեք, պարզապես մի արեք»