«Հանրապետություն» կուսկացության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղադրելով իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները։ Գրառումը՝ ստորև․

«Ես 15 տարի ամեն գարուն ու աշուն հույս եմ հայտնել, որ ժողովուրդը համախմբվելու է ու իշխանությունը փողոցում փոխի։ 

Հիմա նոր հեղափոխական գուշակ է հայտնվել ու բանտից աշնան համար մարգարեացել...
Չեն կարողանում էլի ուրիշի սխալների վրա սովորել։ 

Էս նոր հեղափոխականը հաստատ Մանդելան չի ու իրենը, աչքիս, լավագույն դեպքում, մի 20 տարի հետո է...»։

Հիշեցնենք, որ «Գոլոս Արմենիային» տված հարցազրույցի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր իր պատկերացումներն այլընտրանքային քաղաքական բևեռ ձևավորելու մասին։

«Ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը:

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը: 

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- ասել էր Քոչարյանը։