Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր աշխարհում սկսվել է տաղանդավոր մարդկանց ժամանակը: Այն, ինչ կարող է հաշված վայրկյաններում ստեղծել տաղանդավոր մարդը, ամենագերազանցիկ կառավարիչն իսկի տասնամյակների ընթացքում չի կարող անել: Այժմ հենց գերարագ ու կրեատիվ մտքի ժամանակ է. մնացածներին ժամանակի գորշ գայլը կուտի: Իսկ հիմա հարց՝ ինչպե՞ս է ստացվում, որ 30 տարի հեղափոխական արժեքների նվիրյալ, տաղանդավոր իմ ընկերներից և ոչ մեկի մասնագիտական գիտելիքի պահանջարկը չունի նոր Հայաստանի կառավարությունը. սա դիտավորությո՞ւն է, վախ պրոֆեսիոնալիզմի՞ց, թե՞, ուղղակի, ավանդական փնթիությո՞ւն, որ չենք կարողանում գույքագրել ու գործի դնել մեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ տեղեկատվական ընտրանու ժամանակակից գիտելիքի ռեսուրսը: Տղանե՜ր, երկրի մասնագիտական կապիտալը նսեմացնող և քամահրող կառավարությունները դատապարտված են տանուլ տալ ոչ միայն իշխանությունը, այլև՝ պետականությունը (շարունակելի)»: