00:27
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների հեղինակը կամ ի՞նչ է իրականում կատարվել»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների հեղինակը կամ ի՞նչ է իրականում կատարվել

Հետհեղափոխական էյֆորիայից ձերբազատված հասարակության մի զգալի մասը շատ վաղուց նկատել էր,որ պարոն Փաշինայնն իր facebook-յան էջում կարող է տեղադրել չստուգված և իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ տեղեկություններ… Օրինակ՝ վերջերս պարոն Փաշինյանը Եվրոստատի «անունից» մի տեղեկատվություն էր տարածել, որը կեղծ էր…

Սակայն այն, ինչ գրել է պարոն վարչապենր իր էջում, ընդամենը մեկ ժամ առաջ ուղղակի, մեղմ ասած, զարմանք է առաջացրել շատերի մոտ…
Պարոն Փաշինյանը իր էջի հետևողներին մեծ ուրախությամբ տեղեկացրել է, որ Վարդավառի տոնի կապակցությամբ Սևանա լիճ են այցելել 100 հազար հանգստացողներ…

Իսկ հիմա կմեջբերեմ նրա գրառման երկրորդ՝խնդրահարույց մասն ամբողջությամբ՝ «ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին»…

Այո՛, հենց այսպես… Որևէ մեկը կարող է մեկնաբանել պարոն Փաշինյանի մտքերը…

Ի՞նչ կապ ունի Սևանում հանգստացող մեր քաղաքացիների անվտանգությունը զոհված զինվորի հետ… Որքան հասկանում եմ,պարոն Փաշինյանը երեկ Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահամանագոտում զոհված պայմանագրային զինծառայող Ա.Բուլղադարյանի մահը կապո՞ւմ է Սևանա լճում հանգստացող մեր քաղքացիների անվտանգության ապահովման հետ… Այսինքն, ազերիները փո՞րձ են կատարել Տավուշի մարզից հասնել Գեղարքունիքի մարզ և դիվերսիա կազմակերպել ու այն կասեցվել է հայ զինվորների կողմից, որի հետևանքով մենք կորուստ ենք ունեցել… Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել պարոն Փաշինյանի գրառման իմաստը…

Իսկ եթե դա այդպես չէ, ուրեմն՝ պարոն Փաշինայնի մոտ ինչ-որ խնդիրներ կան,քանի որ այլ կերպ չի կարելի մեկնաբանել այսպիսի «զարմանալի» գրառումը կամ էլ նրա այս գրառման հեղինակը նա չէ…

Լավ կլինի՝ պարոն վարչապետը պարզաբանի իր այս գրառումը, քանի որ այն արդեն տարակարծությունների և բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել…»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս