18:45
«Ո՞վ է պատասխան տալու բանակում այսքան զոհերի համար»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ է պատասխան տալու բանակում այսքան զոհերի համար.

Վերջին օրերին տարրական «նորմա» է դարձել ՊՆ հաղորդագրությունները զոհված զինծառայողների վերաբերյալ… Վերջինը հուլիսի 28-ին գրանցված դեպքն էր. Արցախում զոհվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Բուլղադարյանը…

 

 

Սա արդեն անընդունելի է բոլոր առումներով՝ թե´ ծառայակիցների միջև միջանձնային բարդ հարաբերությունների, թե՛ թշնամու գնդակից զոհվածների առումով…
Առաջինը ցույց է տալիս, որ բանակում ոչ թե ոչինչ չի փոխվել, այլ ավելի է վատթարացել կարգապահության հետ կապված վիճակը, իսկ երկրորդի դեպքում՝ մեր արևելյան հարևանները բավականին լկտիացել են և Փաշինյանի մատնանշած «օպերատիվ» կապը Բաքվի հետ գործում է մեր դեմ…

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց առաջ ԱԺ-ին և հասարակությանն ուղղված իր խոսքում խոստացել էր կտրուկ նվազեցնել բանակում գրանցված զոհերի թիվը…

Ժամանակն է այդ խոստումը կյանքի կոչել և վերջապես հասկանալ, որ “վերելակային” դիվանագիտությունը Ադրբեջանի հետ և Իլհամ բաբային «գովերգելը» Բաքվում դիտվում են որպես հայկական կողմի թուլություն…»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս