ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջազգային օլիմպիադայում ինֆորմատիկա առարկայից երկու բրոնզե մեդալ ունենք։
«Երկու բրոնզե մեդալ' ինֆորմատիկա առարկայից
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ընթացքում Քվանտ վարժարանի սաներ Ալեքսանդր Աբելյանը և Սամվել Անդրեասյանը արժանացել են բրոնզե մեդալի:
Անցյալ տարի մենք մրցանակային տեղ չէինք ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից»: