ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»:
Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ, որոնց թվում է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը։ Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն է։