Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի Youtube-յան ալիքի հերթական հյուրն է դարձել հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։ Զրույցը շատ հետաքրքիր եւ հագեցած է ստացվել։ Խոսել են Հայաստանի հումորի, ԱՄՆ-ում հայկական լոբբիի, կինոյի, մասնավորապես, «Մեր բակը» ֆիլմի մասին, որը հայկական հումորի խորհրդանիշն է դարձել։ Այդուհանդերձ Հրանտ Թոխատյանը նշել է․ «Հայաստանի այժմյան հումորն ինձ համար հետաքրքիր չեն», - խոստովանել է Թոխատյանը։ Բացի այդ, նա առանց ափսոսանքի արձանագրել է, որ ՈւՀԱ-յում այլեւս հայեր չկան։
Հյուրը պատմել է նաեւ, թե ինչպես է պապն իրեն հանձնել Կարսում գտնվող պապական տան բանալին։ «Երբ ստացվեց Արեւմտյան Հայաստան գնալ, ես գտա փողոցը, եկեղեցին, որը վեր է ածվել պահեստի, - կիսվել է Թոխատյանը։ - Գտել եմ այդ վայրը։ Ինձ համար շատ դժվար է նկարագրել․ աչքերիս առջեւ տուն է, որի մասին ինձ այդքան պատմել են։ Ես զգում եմ այն։ Մոտեցա, բանալիներն ինձ մոտ էին։ Այնտեղ ինչ-որ մեկն ապրում էր․․․ Ես թակեցի դուռը, այն բացեցին։ Ապրում էր քուրդ ընտանիք։ Նրանք ինձ ներս թողեցին։ Բակում սեղան կար․ հյուրասիրեցին։ Սակայն տնով շրջել ինձ թույլ չտվեցին, տուն չթողեցին։ Տարօրինակ զգացողություն էր․ երբեք այդ տանը չեմ ապրել։ Սական այնպիսի ջերմություն կար։ Արցունքներ․․․Ինձ այդքան հեշտ չէ հուզելը։ Սակայն ես ինձ տանը զգացի․․․»։
Հարկ է նշել, որ Թոխատյանը հիանալի զրուցակից եւ պատմիչ է․ խելացի, նրբազգաց, ադեկվատ․․․ Շոուի հաղորդավարի հետ նա խորոված պատրաստեց, կիսվեց ապխտելու իր բաղադրատոմսով, պատմեց Ալ Պաչինոյի հետ իր հանդիպման, ինչպես նաեւ խոսեց Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին, մարդկանց պառակտման, Սորոսի հիմնադրամի եւ շատ այլ թեմաների շուրջ: