«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հորդորում է․
«Հարգելի քաղաքացիներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը «Վարդավառի» տոնին ընդառաջ հորդորում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: Հաշվի առնելով,առավել հրդեհավտանգ ժամանակահատվածն անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Խնդրում ենք լինել ավելի ուշադիր,աջակցել պետական արգելոցի պահպանության աշխատակիցներին անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն…Բոլորիս ուրախ Վարդավառ…Հարգանքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինություն»: