Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք հեղափոխությունից հետո ընդունելի է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորը ՀՀ քաղաքացուն անվանի «անխելք», «տգեղ», «անհրապույր արտաքինով», «անխնամ արտաքինով» «անմխիթար տիկին» կամ թե «այ, թագուհի», «ո՞ւմ ես ծառայում», «տերդ ո՞վ ա»։ Պատգամավոր-քաղաքացի հարաբերությունները մի կողմ, արդյո՞ք իրեն հայ ավանդապահ տղամարդ համարող մեկը իրավունք ունի իր տարիքի կնոջ նկատմամբ այսպիսի այլանդակ, փողոցային բառապաշար թույլ տալ։
Դիմում եմ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողով» և պահանջում իրականացնել իրենց գործառույթը, այն է՝ հանձնաժողովի իրավասության շրջանակում բացահայտել ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտումը, ինչպես նաև դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը։
Այսուհետ մեզնից յուրաքանչյուրը առավել անհանդուրժողական պետք է լինի այս արատավոր երևույթների և դրանք քարոզող պաշտոնյաների նկատմամբ։ Օրենսդիրի աթոռին բազմած ոչ մեկ նման վարքուբարք դրսևորելիս չպետք է իրեն ազատ զգա։ Դրանց զգոն պահելու միակ մեթոդը պարբերաբար հիշեցնելն է, որ ՀՀ-ում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին։ Թող ամեն անգամ ՀՀ քաղաքացու հասցեին վիրավորանք ու տխմարություն դուրս տալուց առաջ աչքների դիմաց բացվի սերժերի նման մերժվելու հեռանկարն ու սարսափը»։