Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցինք Եգիպտոսում մեր դեսպանատան հետ։ Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119 հոգի այսօր կվերադառնան Հայաստան կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի, ըստ անհրաժեշտության, զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»։