Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը պահանջում է Ազգային ժողովից վռնդել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ Նա այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել: Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք», - գրել է նա։
Ավագանու անդամը հրապարակել է Գևորգ Պետրոսյանի՝ հուլիսի 22-ին կատարած գրառումը, որում վերջինս անդրադարձել է լրագրող Լիզա Ճաղարյանին` նրան անվանելով անտեսված գրչակ ու անմխիթար տիկին։
Ի պատասխան` Գևորգ Պետրոսյանն այսօր` հուլիսի 25-ին, նոր գրառում է արել։
«Ես չեմ հակադարձում այն երկոտանիներին, որոնց բնությունն արդեն լուրջ մտորումների տեղիք է տվել... Ընդամենը հայտարարում եմ, որ ինձ պատերազմ է հայտարարել ոչ ստանդարտ արժեհամակարգը: Ասել եմ և ասում եմ՝ ինձ չեն կարողանալու լռեցնել... Կտեսնեք...»,– նշել է նա։
Կուլմինացիան, թերևս, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի` Գևորգ Պետրոսյանին «ԱԺ–ից դուրս շպրտելու» մասին գրառումն էր։ Սպասենք վերջաբանին։