Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանալի զուգադիպությամբ ՄԻԵԴ-ը Քոչարյանին առնչվող երկու որոշումներ արձակեց շատ կարևոր շրջաններում․ մեկը անցած աշնանն էր, երբ Մարտի 1-ի ու Քոչարյանի գործի բոլոլայի շրջանում արձակեց Մուշեղ Սաղաթելյանի գործով որոշումը, որտեղ ուղղակի հիմնավորեց սահմանադրական կարգի տապալումը, հիմա՝ Կոնվենցիայի 6 հոդվածներով մարդու իրավունքների խախտումները պետության կողմից։ Բնականաբար, ՍԴ խմբակի «գիտունիկները» անտեսելու են տվել այդ գործը, իրենց խողովակի տեղ դնելով, թե ինչ դիրքորոշում ունի ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով, «նրանից խորհուրդ են հարցրել»։ Երկրորդն այժմ է, երբ ՍԴ խմբակը դիմել է ՄԻԵԴ, ու 1,6 մնիլիոն եվրոյի փոխհատուցման պահանջ է դրվել Հայաստանի վրա՝ Ռ․Քոչարյանի պատճառով։ Ու կասկած չունենան ՍԴ-ում, որ այսպիսի ազդակներից հետո չփխոցի է գալու ՄԻԵԴ-ից, որովհետև ի տարբերություն այն ինքնահռչակ դատավորների, ՄԻԵԴ-ն արդեն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից լուրջ գնահատականներ է տվել ոչ միայն 2008թ․ մարտի 1-ին, այլ անգամ՝ 2004թ․ ապրիլի 13-ի կոլցո օպերացիային՝ հենց նույն Մուշեղ Սաղաթելյանի վճռով․․․»: