Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետությունը ուսուցչին, բժշկին, սահմանապահ զինծառայողին աշխատավարձ քիչ է վճարում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով Հայաստանի պետական բյուջեից դրամական մեծ փոխհատուցումներ տա՞ Հայաստանի դատավորների կայացրած ակնհայտ ապօրինի վճիռների պատճառով քաղաքացիների ոտնահարված իրավուքների դեպքերով։ Վեթինգ եք ասում, կամ՝ զտում, առաջնահերթ պետք է դատավորի կոչումից զրկվեն նման վճիռներ կայացրած հայաստանյան դատավորները, իսկ փոխհատուցման գումարները պետք է գանձվեն այդ դատավորներից։ Ինչո՞ւ չեն հրապարակում հայաստանյան այն դատավորների անունները, ովքեր քաղաքացի Յուրի Վարդանյանի տունը խլելու գործով ակնհայտ ապօրինի վճիռներ են կայացրել; Թող ժողովուրդը իմանա դրանց անունները, պախարակի նրանց»: