Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախին այսօր օդուջրի պես անհրաժեշտ են 600 կմ ընդհանուր երկարությամբ նոր մայրուղիներ: Պաշտոնական Երևանը մյուս տարի այն կկրճատի 135 կմ-ով: Արցախում նորմալ իշխանություն ձևավորվելու դեպքում այս խնդիրը կկարողանանք կատարել 3-4 տարում: Ահա այն մայրուղիները, առանց որոնց Արցախի տնտեսական զարգացումն անհնար է' Հադրութ-Կովսական-Կապան, Զուար-Բերձոր-Միջնավան, Մարտակերտ-Ակնա-Մարտունի, Նոր Մարաղա-Հովտաշեն-Վանքի խաչմերուկ, Հադրութ-Խծաբերդ-Կոռնիձոր»: