Վայոց Ձորի մարզում անհայտ անձինք, վայրի բնության մեջ արջերի հանդիպելով, ավտոմեքենայով հետապնդել են կենդանիներին։ Դատելով տեսանյութից' վայրի կենդանիները սարսափահար փախչում են իրենց հետապնդողներից։

Տեսանյութը տարածել է էկո մեդիա լրագրողական ցանցը, որին  կից գրված էր․

«Վայոց Ձորի արջն իր քոթոթներով, ըստ տեղաբնակների FPWC - ի կողմից գարնանը բաց թողնված նույն կենդանիներն են։ "Էկո-մեդիա" լրագրողական ցանցին փոխանցվել է տեսագրություն, որտեղ հեռակառավարվող տեղորոշման վզկապ է երևում արջի վզին, ինչը կարող է հաստատել տեղացիների կասկածները»։