ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը:
Այս մասին Զոհրաբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի առաջարկը հաջորդել է Զինված ուժերում հուլիսի 24-ին տեղի ունեցած դեպքին, երբ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետրհեռավորությամբ, հայտնաբերվել են N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանի դին ՝ ծնոտի ստորին շրջանում հրազենայինվնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործնառնչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդհոդվածի 1-ին մասերին (Ինքնասպանության հասցնելը' սպառնալիքի, դաժան վերաբերմունքիկամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձինանուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանությանփորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):